Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական պետությունների ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր:

Հայաստան ժամանած եվրոպացի դատախազներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը:

Շրջայցին հաջորդել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ դատախազության հուշանվեր ժամացույցով:

Հիշեցնենք, որ պատվիրակությունները մասնակցում են Գլխավոր դատախազության՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ մեկնարկած «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովին: