Բացել լրահոսը Փակել լրահոսը
baa72247-3fa0-499e-a558-d7aa9ead04e7
A A
Հասարակություն

Recruit Days. աշխատանքի հնարավորություն` ավելի քան 40 ընկերություններում

Recruit Days միջոցառումը նախօրեին մեկտեղ էր հավաքել 40-ից ավել առաջատար ընկերությունների եւ 3000-ից ավել հյուրերի:  Move to Armenia-ի կողմից կազմակերպված Middle+ մակարդակի համար նախատեսված միջոցառումը հնարավորություն է հետաքրքիր նախագիծ կամ թիմ գտնելու, գործընկերների հետ շփվելու, նոր գիտելիքներ ստանալու համար:  TEDtalks ձևաչափով ելույթ ունեցան հայկական մի շարք խոշոր ընկերությունների փորձագետները:

Time ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լուսինե Վարդանյանը նշեց, որ կա սխալ կարծիք` իբր արհեստական բանականությունը եկել է գողանալու մեր աշխատատեղերը.

«Արհեստական բանականությունը կարող է դառնալ մեր լավագույն դաշնակիցը և ընկերը: Հայտնվել ենք լրիվ նոր իրականության մեջ: Ռոբոտները և մեքենաները գրավում են աշխարհը, ստեղծվել են բազմաթիվ նոր բաներ, որոնք մեզ վախեցնում են: Այսօր տեխնոլոգիաները զարգանում են լույսի արագությամբ և մենք կարող ենք դա օգտագործել ի օգուտ մեզ»,- ասում է նա։

Imast հավելվածի  հիմնադիր Հայկ Հայրապետյանը խոստովանեց, որ 20 տարեկանից սովորություն ուներ ինքն իրեն հարցնելու` որն է իր գործողությունների իմաստը: Սկզբից զբաղվում էր ծրագրավորմամբ, իսկ 2020թ. ստեղծեց իր երազանքի ընկերությունը, որն ուներ 500 աշխատող: 2021թ. նոր իմաստների փնտրտուքի մեջ էր․

«Բարեգործական հավելվածը  ստեղծելու  գաղափարը ծնվեց 44-օրյա պատերազմի օրերին: Մարդիկ ուզում էին օգնել, սակայն չգիտեին ինչպես: Ես պատահաբար հայտնվեցի մի միջոցառման, որտեղ Հայաստանի հետ որևէ կապ չունեցող ֆրանսիացին  օգնող ծրագրեր էր իրականացնում: Դա ինձ մոտ առաջացրեց ձգտում, որ ես ավելի փորձեմ օգնել Հայաստանին: Հավելվածը հեռախոսի մեջ ներբեռնելուց հետո դուք կարող եք ծանոթանալ բոլոր ստուգված բարեգործական կազմակերպություններին»։

E-commerce կազմակերպության տնօրեն  Սերգեյ Մարկոսյան էլը խորհուրդ տվեց բիզնեսով հետաքրքրված մարդկանց ընտրել իրենց կազմակերպությունը: Այն հնարավորություն է տալիս նոր մասնագիտություն ձեռք բերելով աշխատել աշխարհի բոլոր երկրների համար:  

Recruit Days-ը  հնարավորություն է տալիս բացահայտելու աշխատանքի հնարավորությունները 40+ ընկերություններից, դրանց մշակույթի և առավելությունների վերաբերյալ հարցեր ուղղելու ընկերությունների մենեջերներին, անցնելու էքսպրես-հարցազրույց և ստանալու հաջորդ փուլի հրավեր, լսելու նախագծերի և պրոդուկտի ստեղծման, զարգացման փորձի մասին ընկերության ղեկավարներից: