Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-03-28 231124
A A
Պաշտոնական

Ավինյանը Լոնդոնի քաղաքային պլանավորման ընկերության հիմնադիրի հետ քննարկել է Երևանի նոր Գլխավոր հատակագիծը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի նոր Գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման «OUTCOMIST» ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ՝ տեսակապի միջոցով: 

Այդ մասին հայտնում են Քաղաքապետարանից։


Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու գործում համայնքը կարևորում է միջազգային փորձագետների կարծիքն ու համատեղ ճանապարհային քարտեզի մշակումը: 
Նոր Գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը: