Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Տավուշում մեծ պատերազմի պատուհան է բացվում, այն չի կանգնելու սահմանին․ Ս․Սաֆարյան (տեսանյութ)

«Ես հասկանում եմ, որ պատերազմի ժամացույցի հետհաշվարկն արդեն միացած է։ Թե ինչ արագությունով է գնում, մենք պիտի գնահատենք։ Եթե մենք խոսում ենք մոտալուտ պատերազմի մասին և տեսնում ենք, որ Ադրբեջանը ժամացույցը միացրել է, դա մեկ շաբաթ է, 10 օր է, մեկ ամիս է։ Ի վերջո դիտորդական առաքելությունն ինչ է արձանագրում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Չեմ կիսում Նիկոլ Փաշինյանի այդ գնահատականը, իսկ քանի րոպե է դա հետաձգվելու, մեծ պլանը կա, 3 տարի է, իրականացվում է։ Ինձ թվում է, մենք պատերազմը հետաձգելու ենք 5 րոպեով։

Տավուշում մեծ պատերազմի պատուհան է բացվում։ Ադ պատերազմը չի կանգնելու Տավուշի սահմանին, այն կրակի նման հրդեհվելով՝ գալու է հարավ»,- ասում է նա։