Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ ձյուն
A A
Պաշտոնական

Այսօր կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Կրկին հիշեցնում ենք ⛈️⚡️❄️💨ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է ‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
 Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ
պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ
տարածքում կրկին սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի
նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային
գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում
տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ,
քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։