Բացել լրահոսը Փակել լրահոսը
434175679_379646835031425_3719374387655738_n
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ մոտ 10 տարեկան երեխան մոլորվել և ավտոմեքենաներ է կանգնեցնում՝ Կապան տեղափոխվելու համար

Մարտի 25-ին, ժամը 11:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում մոտ 10 տարեկան երեխան մոլորվել և ավտոմեքենաներ է կանգնեցնում Կապան տեղափոխվելու համար․ երեխային Կապան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները Ա. Փ.-ին (ծնված 2013 թ.) տեղափոխել են Կապան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ և հանձնել ծնողներին: