A
A
Պուտինն ուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին՝ անդրադառնալով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը:
Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր`կապված «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Իր ուղերձում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ահաբեկչության բոլոր կատարողներն ու պատվիրատուները անխուսափելի պատիժ կկրեն։
«Ահաբեկիչներն ապագա չունեն, նրանց հատուցում ու պատիժ է սպասվում։ Ահաբեկիչներին, մարդասպաններին, տմարդներին, որոնք չունեն ու չեն կարող ունենալ ազգություն, աննախանձելի ճակատագիր է սպասվում՝ հատուցում և պատիժ։ Նրանք ապագա չունեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։