A
A
Պուտինին զեկուցվել է Crocus City Hall-ի վրա հարձակմանը մասնակցած 11 հոգու, այդ թվում՝ բոլոր չորս ահաբեկիչների ձերբակալության մասին
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու, այդ թվում՝ բոլոր չորս ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջականորեն մասնակցել են Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։
Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Ալեքսանդր Բորտնիկովը նախագահին տեղեկացրել է նաև տեղի ունեցածը բացահայտելու՝ ԱԴԾ կողմից տարվող աշխատանքի ընթացքի մասին։