Բացել լրահոսը Փակել լրահոսը
432448473_374383442224431_8170393860015395499_n
A A
Պաշտոնական

Գազաբալոններ տեղափոխող ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ աշխատակիցն այրվածքներով հոսպիտալացվել է (լուսանկարներ)

 

Մարտի 16-ին, ժամը 20:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քանաքեռավան և Զովունի գյուղերի խաչմերուկի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի գազաբալոններ տեղափոխող ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են գազալցակայանի պատը՝ 10 քմ և տանիքը՝ 20 քմ․ վնասվել են մոտակայքում կայանած «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
 
Գազալցակայանի աշխատակից Ռ․ Ն․-ն այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
 
Փրկարարները գազալցակայանի տարածքից 7 գազի բալոն տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ։
May be an image of ambulance
May be an image of lighting
May be an image of car