Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Ալիեւը ղալաթ արավ, եթե Տավուշի գյուղերը տվին, թշնամին կհասնի Կիրովական»․ Տավուշում մտահոգ են (տեսանյութ)

Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածում տագնապային  ու հակասական տրամադրություններ են: Բաղանիսում ոչ բոլորն են ուրախ տեսնել լրագրողների:

« Չգա՛ք ,էլ դրա հմար դեսը, չգա՛ք:Մենք մեր գեղերը կպահենք, գնացե՛ք: Չորս գեղը տալիս են,հա տալիս են, զզվացրի՛ք »

Շատերն էլ հակառակը՝ ուրախ են լրագրողների տեսնել, իրենց դարդ ու ցավը պատմել:

« Թե գալիս են լրագրողներն են գալիս էլի, էլ ովա՞ գալիս »

Թեեւ 2020-ի՝ հայ ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ մարտական գործողություններից հետո կրակոցները պակաս են ու միայն դիրքերի ուղղությամբ, սակայն պաշտոնական Բաքվից եկող՝ Տավուշի չորս գյուղերի, այսպես կոչված ադրբեջանական անկլավների  անհապաղ հանձման պահանջի լուրերը խաթարել են սահմանի մարդկանց անդորրը, բարկացրել մարդկանց, ովքեր՝ Ալիեւին հիշեցնում են Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Բերքաբերի ու Պառավաքարի հողերի մասին ու վստահեցնում. թշնամին այստեղ՝ ոչինչ չունի:

«Մեր կշտին անասնապահնի էին:Սովխոզի աշխատողնին էլ ասին տունա, թող սարքեն: Եկան կամաց-կամաց, հմի էլ իրանցն ա՞ դառել: Ո՞վա ասել,սա միլիոն տարվա գեղ ա , սկի Չինգիզ Խանը չի կարեցել ստի մտնու էս գեղը: Ալիեւը ղալաթ արավ, մի մարդ չկա՞ էդ երեւանցոնց միջին, որ ասի էդ ի՞նչ էս ասում»

Ալավերդիի Անկյուն+3