Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթության հասանելիություն և հավասարություն. քննարկում ՝ ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dpr

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՍԱՆԵԼՒՈՒԹՅԱՆ և ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ներկայացում և քննարկում Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանը և «Հոդված 3» ակումբը հրավիրում են «Կրթության իրավունքի իրացման հասանելիության և հավասարության հիմնախնդիները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության զեկույցի նախնական արդյունքների ներկայացմանը և քննարկմանը: Հետազոտությունը նպատակ ունի գնահատել և վերհանել կրթության իրավունքի լիարժեք իրացմանը խոչընդոտող հանրակրթության մեջ առկա հավասարության և արդարության հիմնախնդիրները, ինչպես նաև, տարբեր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ, մշակել քաղաքականության այլընտրանքային լուծումներ: Վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգի բազմաթիվ հետազոտությունները, ինչպես նաև, պաշտոնական վիճակագրությունը շարունակաբար ահազանգում են բնակչության կրթվածության մակարդակի և աղքատության միջև փոխկապակցվածության, սոցիալապես խոցելի ընտանիքների և/կամ գյուղաբնակ երեխաների, հատկապես աղջիկների համար որակյալ կրթության անհասանելիության մասին. Թվերն ինքնին խոսուն են, իսկ հետազոտությամբ խնդիրների և դրանց պատճառների առավել խորքային պատկեր է արձանագրվել. • 2010-2015թթ. ժամանակահատվածում բարձրագույն կրթություն ունեցող բնակչության շրջանում աղքատությունը կրճատվել է մոտ 3%-ով, մինչդեռ տարրական և ցածր կրթություն ունեցողների շրջանում ավելացել է մոտ 16.8%-ով: • 2009թ. 6.8%-ի համեմատ 2015թ. էապես նվազել է տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերում կրթության համար կատարվող վճարների մասնաբաժինը, ընդ որում այս ծախսերը էապես տարբերվում են քաղաքային և գյուղական բնակավայրերի պարագայում. 2015թ. դրանք կազմել են 2.5% և 0.7% համապատասխանաբար՝ 2009թ. 8%-ի և 3.6%-ի համեմատ: • 2016/2017թթ. ուս տարվա ընթացքում տարրական դասարաններում անապահով ընտանիքների երեխաների 34.3%-ն է ստացել 9 և 10 գնահատական, մինչդեռ ապահովված ընտանիքների դեպքում այս ցուցանիշը կազմել է 42.8%: Նույն ժամանակահատվածում ապահովված ընտանիքների երեխաները 0-5 գնահատական չեն ստացել, այն դեպքում, երբ նման գնահատական ստացել են անապահով ընտանիքների երեխաների 8.7%: Բանախոսներն են՝ ԴԱՎԻԹ ԱՄԻՐՅԱՆ Բաց Հասարակության Հիմնադրամներ– Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն ԼԻԼԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի կրթական ծրագրերի համակարգող