Արցախում գոհ են ցորենի և գարու բերքահավաքից. Արցախպրես
Ցորենի և գարու բերքահավաքի արդյունքները բավարար եմ գնահատում և, եթե անբարենպաստ եղանակներ չլինեն, աշխատանքներն ժամանակին և անկորուստ կավարտենք: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը և նշել, որ այսօրվա դրությամբ հնձի աշխատանքների իրականացման համար տեխնիկայի պակաս չի զգացվում: «Հունիսի 19-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 48 հեկտար ցանքատարածություններից հնձվել է շուրջ 9481 հա-ը: Հնձվել է 180 հա ցորեն և 9301 հա գարի: Միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 25,3 ցենտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22,7 ց/հա-ի դիմաց: Ընդհանուր առմամբ՝ հավաքվել է 23 հազար 954,7 տոննա բերք»,-տեղեկացրել է Վ. Ավետիսյանը: