Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բալիկ ջան, դու պիտի տառապես․ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության նիստի ժամանակ վարչապետը խոսել է առողջապահական համակարգում ապահովագրական համակարգի ներդրման անհրաժշտության մասին։

«Կան կարիքներ, որոնց ապահովելու առումով չի կարելի ասել փող չկա։ Որովհետև այդպիսի բան ասել՝ նշանակում է ասել, որ գիտե՞ք մենք ոնց որ թե այնքան էլ պետություն չենք։ Չկա՝ եկեք աշխատենք, ստեղծենք։

Դրա համար ենք մենք անդրադառնում հարկերին։ Մարդիկ չպետք է պոկեն իրենցից հարկ վճարելիս, պետք է հասկանան, որ իրենք իրեն, իրենց երեխաների, չծնված թոռների ու ծոռների բարեկեցությունն են ապահովում հարկ վճարելով։

Էլի եմ ասում, չմոռանալով կառավարության պարտավորվածությունը հավաքված գումարները ծախսել հնարավորինս արդյունավետ»,- նշում է Ն. Փաշինյանը։

Անդրադառնալով կրթության բարեփոխումներին՝ վարչապետը նշել է. «Ի՞նչ ենք մենք սովորում և ի՞նչ ենք սովորեցնում մեր երեխաներին։ Մենք սովորեցնում ենք գիտելիքներ, որ մեզ սովորաբար պետք է սովորեցնեն ապել, այլ ընդհակառակը՝ սովորեցնում են չապրել, սովորացնում են ոչ թե ուրախանալ կյանքի վրա, այլ տառապել։ Մեր կրթական ավանդույթի մեխը դա է, որ մենք սովորեցնենք երխաներին ինչպես տառապել։ Դա է այն հիմնական նպատակը, որ դնում ենք մեր առաջ և հաջողությամբ իրագործում։ «Մեր տառապանքի փորձը մեզ ասում է, որ մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի։ Ու մենք հիմա դրանով ենք զբաղված»,- ասել է վարչապետը։