A
A
Ահազանգ. Ոստիկանությունը խոչընդոտում է ՕՐՕ հանրահավաքի մասնակիցների մուտքը
Ահազանգ. Ոստիկանությունը խոչընդոտում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այսօրվա հանրահավաքի մասնակիցների մուտքը Երեւան
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։ Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ–ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան,սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելելտեղաշարժվել։ Հիշեցնենք, որ ժամը 18։00–ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։