A
A
Ինչ կփոխի ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը (տեսանյութ)
«ՀԱԿ-ը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցեն դաշինքով»,-այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Մեր առջև դնում ենք հետևյալ խնդիրները՝ շուտափույթ կարգավորել ԼՂՀ հիմնախնդիրը և հաստատել խաղաղություն, ապահովել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը, բացել հաղորդակցության բոլոր ուղիները տարածաշրջանում: Վերացնել կոռուպցիան, վերջ դնել պաշտոնյաների թալանին, քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինի հարստացած անձանց՝ հետադարձ ուժով՝ սկսած 1991 թվականից: Պարզեցնել հարկային և մաքսային համակարգը, 15 տոկոսով նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը, բարձրացնել թոշակներ, վերականգնել նախագահական խորհրդարանական համակարգը»: