«Վնասված բերքը ում հյուրասիրես՝ կվիրավորվի» (տեսանյութ)
Կարկտահարության հետեւանքով վնասվել է Տանձուտ համայնքի բերքի 80 տոկոսից ավելին: Վազգեն Գրիգորյանը ցույց է տալիս վնասված բերքը. «Որ մենք հողի տերն ենք՝ չենք ուտում, ո՞վ կուտի սա, ո՞ւմ էլ հյուրաիրես կվիրավորվի նույնիսկ»,- ասում է նա: Համայնքում հակակարկտային կայան չկա, իսկ հարեւան համայնքների կայաններն էլ ուշ են գործի անցել: Մայիսի 23-ի վնասաբեր կարկուտից հետո գործադիրը որոշել է հատկացնել 36 մլն դրամ՝ Արմավիրի մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ եւ Արտաշար համայնքներին ՝ թվով 12 հակակարկտային կայաններ ձեռք բերելու համար: Տանձուտցիները խոստումներին չեն հավատում . «Այսքան ժամանակ ինչ են խոսք տվել, արել, որ դա էլ անեն»,- ավելացնում է Վազգեն Գրիգորյանը: Հողագործների այսօրվա մտահոգությունն այն է, թե ինչպես պետք է մարեն հողի եւ ջրի վարձավճարները: «Հողին գումար են ուզում, ջրին գումար են ուզում, որտեղի՞ց տանենք տանք»,- ասում են գյուղացիները: Կառավարությունից բերքը կորցրած գյուղացին սպասում է վարձավճարների զրոյացում կամ գոնե սառեցում: Մանրամասները՝ տեսանյութում