Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՈ պետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Քաղաքականություն
Artak_Harutyunyan

Այսօր, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: ՀՀ Ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը եւ ասաց, որ նա ուղարկվել է կադրերի ռեզերվ։ Նա նաեւ նշեց, որ ոստիկանությունում մշտապես կատարվում են կադրային փոփոխություններ, եւ դա որեւէ առնչություն չունի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցի հետ: Հիշեցնենք, երեկվանից լուրեր էին շրջանառվում, որ Բաղրամյան պողոտայում ստեղծված լարված իրավիճակի հետ կապված՝ տարաձայնություններ են եղել ոստիկանության վերնախավի միջեւ, որին հաջորդել են աշխատանքից ազատման մի քանի դիմումներ։