Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Հայոց Համազգային Շարժումը այսօր տարածել է մի հայտարարություն, որում մասնավորապես ասված է.
«Քոչարյանի վարչախմբի անօրինականություններն արդեն ընդգրկել են Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքի բոլոր ոլորտները: Բացահայտ ճնշումներով եւ ակնհայտ օրինախախտումներով կայացած «ընտրությունները» ցույց տվեցին, որ վարչախումբը ամբողջությամբ կորցրել է իրականության զգացողությունը, որ այլեւս չի փորձում անգամ օրենսդրությունը պահպանելու պատրանք ստեղծել եւ նույնիսկ ձեւականորեն չի նստում հասարակության հետ, արհամարհում է նրա կարծիքը:

Հայոց Համազգային Շարժման վարչության անդամ Վանո Սիրադեղյանը զրկվեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունների թիվ 75 ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու եւ ընտրությանը մասնակցելու իր սահմանադրական իրավունքից: Դա իրականացվեց իշխանությունների կողմից քաղաքացու իրավունքների նկատմամբ համահրական վերաբերմունքի, կոպիտ խախտումների միջոցով...

...Վանո Սիրադեղյանի թեկնածությունը ամեն գնով չգրանցելը վկայում է, որ վարչախումբը վստահ էր թիվ 75 ընտրատարածքում իր անխուսափելի պարտության մեջ: Այս, ինչպես նաեւ վերջերս կատարած մի քանի ընտրությունները աներկբայորեն վկայում են, որ Քոչարյանը ամեն ձեւով գնում է դեպի բռնապետությունը, որի հիմնական հենարանը քաղաքական ծախու ուժերն ու շահամոլի խոցելիությամբ Քոչարյանի ձեռքին խաղալիք դարձած իշխանական համակարգերն են:

Հայոց Համազգային Շարժումը երկրում սահմանադրական կարգը, օրինականությունը վերականգնելու նպատակով շարունակելու է իր պայքարը քաղաքական բոլոր միջոցներով»: