Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՓՈՒԼ

Քաղաքականություն

Այսօր եվրոինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացրեց Սահմանադրական փոփոխությունների 3 տարբերակների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացության նախագիծը:

Նա սկսեց գործընթացի սկզբից, եւ հիշեցրեց, որ այն մեկնարկեց 2004 թվականի հունվարին: Օգոստոս, պեպտեմբեր ամիսներին շրջանառության մեջ դրվեց Սահմանադրական փոփոխությունների 3 տարբերակ: Երեքն էլ ուղարկվեց Վենետիկի հանձնոժողով եւ 2004 թվականի դեկտեմբերին ստացվեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Փետրվարի 16-ից ապրիլի 6-ը երեք տարբերակներն էլ քննարկվեցին ԱԺ Եվրոինտեգրման հանձնաժողովում: Քննարկումներին մասնկցեցին 30-ից ավելի հասարակական կազմակերպություններ, դեսպանատների ներկայացուցիչներ, սահմանադրական իրավունքի մասնագետներ:

Տիգրան Թորոսյանը առաջարկեց որպես այլընտրանքային տարբերակ ԱԺ-ում քննարկել երեք նախագծերն էլ եւ որպես հիմք ընդունել այն նախագիծը, որը առավել կհամապատասխանի սահմանադրակական փոփոխությունների նպատակին: Մյուս առաջարկությունն այն էր, որ երեք նախագծերն էլ քննարկվեն հատուկ կարգով, որը կմշակվի առաջիկա օրերին:

Երրորդ առաջարկությունն ուղղված էր նախագծերի հեղինակներին: Նրանց առաջարկվեց լրամշակել իրենց նախագծերը՝ ելնելով Վենետիկի եւ Եվրոինտեգրման հանձնաժողովների առաջրկություններից: Ի դեպ, Տիգրան Թորոսյանը նկատեց, որ ցանկալի կլինի ընդունել մի նոր տարբերակ, այսպես ասած ծաղկաքաղ երեք նախագծերից, եւ այդ նոր տարբերակը ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու նրանց եզրակացությունը: Այս տեսակետին դեմ արտահայտվեց ՄԱԿ-ը: Գրիգոր Ղանջեյանը հայտարարեց, որ իրենք համեմատելու խնդիր չունեն: Եվ իրենք ստացել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որը առավել դրական է մյուսների հետ համեմատած:

Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ պետք է ցուցաբերել բարի կամք: Իսկ Ղոնջեյանը ավելացրեց, որ եթե խոսքը բարի կամքի մասին է, ապա Վենետիկի հնաձնաժողովը բարի կամք իրենց նախագծի նկատմամբ դրսեւորել է: Այսինքն՝ ըստ էության ՄԱԿ-ը մերժեց իրենց տարբերակից «ծաղկաքաղ» անելու Թորոսյանի առաջարկը:

Ի դեպ, նիստի հենց սկզբից, երբ Տիգրան Թորոսյանը սկսեց ներկայացնել հանձնաժողովի եզրակացությունը, ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանն ու պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը աղմուկ բարձրացրին: Նրանք պահանջում էին պատճենահանել ու իրենց բաժանել եզրակացության նախագիծը:

Վերջում Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ նախագծերի քննարկումը կներառվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: