Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ Է ԱՆԵԼՈԻ ԽԱՐԱԿԻՐԻ

Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն այսօր լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Տարածքներ` կարգավիճակի դիմաց» ՀՀ իշխանությունների տարբերակը, ըստ Վլադիմիր Կազիմիրովի հիանալի ֆորմուլա է, բայց միայն տեսականորեն: «Հիանալի է, բայց ո՞վ կստորագրի: Գտեք մյուս կողմից այն մարդուն, ով կստորագրի այդ փաստաթուղթը: Փնտրեք այդ ստորագրողին, ես չեմ գտել»,- ասել է ռուսաստանցի նախկին համանախագահը:

Վլադիմիր Կազիմիրովը համոզված է, որ Իլհամ Ալիեւի համար հեշտ չէ ստորագրել մի փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը անկախություն է ձեռք բերելու կամ հայտնվելու է Հայաստանի կազմում. «Այդ քայլը քաղաքական գործչի համար պարզապես խարակիրի կլինի»:

Այս ամենի փոխարեն Կազիմիրովը ներկայացնում է խնդրի լուծման ավելի ընդունելի ձեւ. «Երբ հնարավոր չէ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, առավել իրատեսական է տարածքներ` անվտանգության դիմաց տարբերակը»: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: