Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՐԻ Է ԸՆԿԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Քաղաքականություն

Մի քանի օր առաջ` ապրիլի 1-ին ադրբեջանցիները գերի են վերցրել է 1985 թվականին ծնված հայ զինծառայողի: Նա պարտադիր զինծառայություն էր անցնում Նոյեմբերյանի շրջանում:

Ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորածների, պատանդների որոնմամբ եւ գերիների ազատմամբ զբաղվող միջազգային աշխատանքային խմբում հույս ունեն, որ ադրբեջանական կողմը, մարտի 18-ին Թբիլիսիում ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան, կառուցողական դիրքորոշում կդրսեւորի գերիների ազատման մարդասիրական խնդրի նկատմամբ եւ անհրաժեշտ ստուգումից հետո կվերադարձնի հայ զինծառայողին: