Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԾԱԼԿԱՅՈՒՄ

Քաղաքականություն

Վերջին շրջանում Ծալկայում մի կողմից հույների, եւ մյուս կողմից սվանների ու աջարների միջեւ հաճախակի տեղի ունեցող ընդհարումների պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ նշանակության ստորաբաժանում է տեղակայել այստեղ: Այս ստորաբաժանման գլխավոր խնդիրը շրջանում հասարակական կարգուկանոնի եւ բնակչության անվտանգության ապահովումն է լինելու:

Ծալկայի շրջանից մեծամասնական կարգով ընտրված Խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանը նշում է, որ շրջանում անկայունության առաջացումը, ինչպես նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանում մտցնելը արդյունք էին շրջանի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Ցկիտիշվիլու անկարողության եւ ապիկարության, հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2005թ առաջին եռամսյակում Ծալկայի շրջանում գրանցվել են հույն-աջարական, հույն-սվանական բազմաթիվ բախումներ, որոնց ընթացքում գրանցվել է նաեւ մեկ սպանություն: