Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼԻԶԻՆ» ԲԲԸ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսություն

ՀՀ Չարենցավանի «Լիզին» ԲԲ ընկերության կողմից Իրանին արգելված տեխնոլոգիաներ փոխանցելու վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության կապակցությամբ պարզաբանում ենք.

1. Մեր ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության ուրեւէ կազմակերպության երբեւէ չի վաճառել արգելված տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ:

2. Պետդեպարտամենտի հայտարարության մեջ հիշատակված Արմեն Սարգսյանը երբեք չի հանդիսացել «Լիզին» ԲԲԸ-ը սեփականատեր կամ տնօրեն:

Տարակուսանք եւ ափսոսանք ենք հայտնում, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը հիմնված է ոչ ստույգ տեղեկատվության վրա:

17.05.2002 թ. ք. Երեւան

Տնօրենների Խորհրդի նախագահ Ա. Օհանյան