Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԸ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ

Մարզեր

Պետության կողմից Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններին հատկացվել է 1450 տոննա ազոտական պարարտանյութ, եւս 700 տոննա սպասվում է: Սակայն դրա պահանջը մարզում շատ ավելի է: Ըստ գյուղվարչության գլխավոր մասնագետ Րաֆֆի Վարձելյանի` անհրաժեշտ է 15- 20 հազար տոննա:

Գյուղացիական տնտեսությունների համար արդեն 15 տարի մոռացված են ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերը: Եթե տարիներ առաջ դրանք ներկրվում էին Ադրբեջանից, այսօր ներկրումը հնարավոր է միայն եվրոպական երկրներից, ինչն առայժմ գյուղացու համար թանկ հաճույք է: Արժեքավոր այդ պարարտանյութերի 1 տոննայի գինն այսօր 30-40 հազար դրամ է: Գյուղվարչության գլխավոր մասնագետի հավաստմամբ` դրանց բացակայությունը անդրադառնում է ոչ միայն մշակաբույսերի քանակի, այլեւ որակի վրա:

Ընդհանուր առմամբ, «Ցայգ» հ/ը տեղեկացմամբ, այս տարի գյուղացին ապահովված է սերմացուով: Միայն նախորդ տարվա կարկատահարություններից լրիվ տուժած 15- 20 համայնքում կա սերմացուի պահանջ, որը կլրանա կարկտահարություններից քիչ տուժած համայնքներից ստացված սերմացուի ավելցուկի հաշվին: