Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐՇԻԿԻ «ԶՈՀԵՐԸ»

Մարզեր

Մարտի 16-ի գիշերը ժամը 1-անց 40 րոպեի սահմանում Արթիկի շտապբուժօգնության ծառայությունը Արթիկի հիվանդանոց է տեղափոխել քաղաքի Սայաթ Նովա 24 հասցեում բնակվող Զուռնաչյանների ընտանիքի 5 անդամներին եվ Վանաձորից նրանց հյուր եկած Տիգրան Քեշիշյանին՝ սննդային թունավորմամբ:

Հիվանդները հայտնել են, որ նախորդ երեկոյան օգտագործել են պահածոյացված սմբուկ եվ երշիկ: Նրանց ցուցաբերվել է բժշկական անհրաժեշտ օգնություն: Բուժող բժիշկը «Ցայգ» հ/ը մեր գործընկերներին հավաստիացրել է, որ առավոտյան ժամը 10-ի դրությամբ հիվանդների վիճակը եղել է բավարար եւ կյանքին սպառնացող վտանգ չի եղել: Իսկ ժամը 15-ին նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: