Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» 2-ՐԴ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ավարտեց իր ելույթները Ուզբեկստանում ընթացող ֆուտբոլի միջազգային մրցաշարում: Առաջին խաղում Հայաստանի վերջին 4 տարիների չեմպիոնը 1:2 հաշվով զիջել էր Ուզբեստանի երիտասարդկան հավաքականին:

2-րդ խաղում «Փյունիկը» մրցեց արդեն Ուզբեստանի չեմպիոն «Պախտակորի» հետ եւ զիջեց 0:2 հաշվով: Այս 3 թիմերով կազմված խմբում մեր չեմպիոնը եզրափակեց մրցաշարային աղյուսակը, թեւ հանդես էր գալիս իր մարտական կազմով, քանի որ Ֆրանսիայից վերադարձել էին նաեւ դարպասապահ Ապուլա Բետեն եւ կիսապաշտպան Կառլ Լոմբեն: