Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ՕԳՆԵԼ ՉԻ ԽՈՍՏԱՑԵԼ

Մարզեր

«Այսօր Գյումրիում մինչեւ 30 տարեկան 8 հազար աշխատանք փնտրող կա: Անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել երիտասարդների իրավագիտության մակարդակի բարձրացման ու որոշումների կայացման գործընթացում նրանց քաղաքացիական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»,- այս միտքն են արտահայտել «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կազմակերպված «Կրթությունն ու զբաղվածությունը» թեմայով կլոր սեղան քննարկման մասնակիցները:

Ըստ ՀՊՃՀ Գյումրու կրթահամալիրի կարիերայի ուսումնասիրությունների ծառայության կենտրոնի ղեկավար Ջոն Ասատրյանի, յուրաքանչյուր շիրակցու ցավոտ կողմը մարզի կաթվածահար արդյունաբերական համալիրն է. « Ցավոք սրտի, չի էլ նկատվում, որ ընդհանուր ուժերով՝ նախարարությունը եւ այլն, ռազմավարություն մշակի»: Ջոն Ասատրյանն իր առաջարկներն է ներկայացրել Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին, ումից ստացվել էր. « Խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է» պատասխանը:

Ըստ «Ցայգ» հը մեր գործընկերների,շիրակցիներն էլ, մասնավորապես՝ գյումրեցիները, փորձում են սեփական փրկօղակը ստեղծել. նրանք ցանկանում են աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու իրենց մեթոդները մշակել` հիմք ունենալով միջազգային փորձն այս ուղղությամբ: Քննարկման ընթացքում կարծիք հնչեց այն մասին, որ նախ կրթական համակարգը պետք է հարմարեցվի շուկայի պահանջներին:

Կլոր սեղանի մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն շահագրգիռ կազմակերպությունների համատեղ ջանքերով: