Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՄԵԿՆԻ ԿՐԱՍՆՈԴԱՐ

Քաղաքականություն

Հայաստանի ԱԺ պատգամավորների պատվիրակությունն առայժմ չի մեկնի ՌԴ Կրասնոդարի երկրամաս: Այցը պետք է կայանար Մայիսի 15-ից 17-ը: Պատվիրակությունը Կրասնոդարում պետք է քննարկեր վերջին շրջանում անօրինական միգրացիայի դեմ պայքարի հետեւանքով հայ համայնքում ստեղծբած իրավիճակը, հանդիպեր տեղական իշխանություններին՝ համոզվելու համար, որ մեր հայրենակիցներին վտանգ չի սպառնում:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Ռուստամյանը, այցի հետաձգման պատճառները տեխնիկական են եւ կապված են ռուսական կողմի հետ: