Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ

Սպորտ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ մրցավարական դպրոցի ավարտական դիպլոմների հանձնում: Դպրոցը միակն է ԱՊՀ-ում եւ գործում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Ուսումը անվճար է եւ տեւում է 2 տարի: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվանից այնտեղ մեծ թիվ են կազմում նաեւ կանայք:

Ուսանողների մեծ մասը նախկինում ֆուտբոլիստներ են եղել, իսկ այժմ փորձում են դառնալ մրցավար:

Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը ուսանողների դիպլոմները հանձնելիս նշեց, որ ֆուտբոլում տեղի ունեցող ամենասկանդալային իրադարձությունների կենտրոնում միշտ էլ մրցավարներն են եւ կարեւորեց նրանց դերը այս մարզաձեւում:

Դպրոցի տնօրեն Արամ Գրիգորյանն էլ ավելացրեց, որ դպրոցը արդեն կայացած կարելի է համարել, թեեւ նախկինում քչերն էին հավատում այս ամենին: