Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԿՆԿԱՐԱՀԱՆՎ՞ԵՆ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՍԵՐԻԱԼՆԵՐ...

Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը հայտարարում է. արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, չտիրապետելով անգլերենին, ստորոգրել է այդ լեզվով գրված պայմանագիրը եւ այդպիսով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թողտվությամբ կատարել է ազգային դավաճանություն:

Սադոյանը նկատի ունի կառավարության եւ «Կորպորեսիոն Արմենի» արգենտինյան ընկերության միջեւ կնքված պալմանագիրը՝ «Զվարթնոց» օդանավակայանը լիազորագրային կառավարման հանձնելու վերաբերյալ: Նա այդ պայմանագիրն անվանում է ստրկացուցիչ եւ հայտարարում է, որ այնտեղ նշված չէ, թե 30 տարով «Զվարթնոցը» վարձակալելու դիմաց ինչ չափի ներդրումներ է կատարելու արգենտինյան ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը:

ԱԺ պատգամավորը բացահայտում է պայմանագրի մի շարք կետեր, օրինակ այն մասին, թե «Զվարթնոցի» աշխատակիցները պետք է զանգվածաբար ազատվեն աշխատանքից եւ արհմիությունն էլ պետք է նպաստի դրան: Էռնեկյանի հետ կնքված գործարքի մասին Սադոյանը կարճ այսպես է արտահայտվում.«եթե գողը տնից լինի, օդանավակայանը երդիկից դուրս կհանեն»: