Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՎՐՈՊԱԿԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍԻԱՑԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Քաղաքականություն

Հայաստանում ԶԼՄ ների վիճակով եւ խոսքի ազատությամբ մտահոգված է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը: Վեհաժողովի 12 անդամն այսօր հանդիպել է Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման թեման մեկն է եղել՝ «Խոսքի ազատությունը մեր երկրում»:

ԵԱՀԿ ներկայացուցիչներին մասնավորապես հետաքրքրել է «Ա1+»-ի ճակատագիրը: Ա1+ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն իր պարտքն է համարել հայտնել պատվրակությանը, որ Հայաստանը Եվրախորհրդին անդամակցելով, ցավոք իրեն այդ ընտանիքի անդամ համարել չի կարող: «Մեր նախագահը իր էությամբ ասիացի է: Նրան հոգեհարազատ է խանական կառավարման համակարգը: Ռոբերտ Քոչարյանին թվում է, որ նախագահի աթոռը հավերժ է», - նշել Ա1+ ի տնօրենը:

Պարոն Մովսեսյանը ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Ա1+ին եթերից զրկելով` իշխանությունները նպատակ ունեին պառակտել լրատվական դաշտը, որը նրանց հաջողվեց: 17 լրատվամիջոցներ ճնշումների ներքո հանդես եկան խայտառակ հայտարարությամբ: Այսպիսով նրանք առանց ընդիմանալու գլուխ խոնարհեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջ՝ երկրում էլ ավելի սրելով վախի մթնոլորտը:

Այսպիսի իրավիճակում դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության մասին խոսելը մեղմ ասած ծիծաղելի է», - ասել է Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: