Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ»

Սպորտ

Կայացավ ՀՖՖ-ի գործկոմի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր: «Բաց զվարճալի ֆոտբոլ» ծրագրի ղեկավար Անդերս Լեւինսենը նամակի միջոցով ՀՖՖ տեղեկացրել է վերջերս ՈՒԵՖԱ-ի ծրագրի շրջանակներում սեմինարների մասնակցելու նպատակով Դանիա մեկնած հայկական ֆուտբոլի ներկայացուցիչներից` Գյումրիի ֆուտբոլի դպրոցի տնօրեն Գ. Ալեքսանյանի վարքագծի մասին:

Ըստ նամակում շարադրվածի` Դանիայի խանութներից մեկում Ալեքսանյանի դրսեւորած վարքագիծը առաջացրել է հայկական պատվիրակությանն արատավորող իրավիճակ: Գործադիր կոմիտեն համակողմանի քննարկելով հարցը, Ալեքսանյանին նույնպես ֆուտբոլում «Անցանկալի անձ» ճանաչելու որոշում կայացրեց` միաժամանակ պահանջելով, որպեսզի խնդրի մասին տեղեկացվեն բոլոր ակումբները, տեղի ունենան համապատասխան քննարկումներ, տեղեկացվեն նաեւ զանգվածային լրատվամիջոցները, քանզի արարքը վտանգում է նաեւ մեր երկրի եւ մեր ֆուտբոլի միջազգային հեղինակությունը:

Ռուբեն Հայրապետյանը գործադիր կոմիտեին ներկայացրեց եւս մեկ խնդիր, որը ստվեր են գցել հայկական ֆուտբոլի հեղինակության վրա: Անդրադառնալով «Փյունիկ» ակումբի մանկապատանեկան մարզիչ Յուրի Մուրադյանի վարքագծին, որն առնչվում է մարզչի եւ պատանի ֆուտբոլիստների, նրանց ծնոնղերի, ինչպես նաեւ մարզչի եւ մրցավարների հարաբերություններին, եւ նշելով, որ արատավոր այդ վարքագիծը անընդունելի է թե առհասարակ, թե հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում, ՀՖՖ-ի նախագահը փաստեց, որ մարզչական գործունեությանը ոչ հարիր ձեռնարկումների արդյունքում պատանի ֆուտբոլիստների մոտ ստեղծվում է բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ:

Ռուբեն Հայրապետյանն առաջարկեց, որ գործադիր կոմիտեն ամենայն խստությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի հարցին, քանզի քննարկվում է մարզական կյանքում անընդունելի, մարզական մրցակցությունը, ազնիվ պայքարը եւ հայկական ֆուտբոլի զարգացումը կասեցնող գործոնների հարցը:

ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկելով հարցի կապակցությամբ ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի արձանագրածը որոշեց ֆուտբոլում «Անցանկալի անձ» ճանաչել վերոհիշյալ մարզչին: