Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԼՈՒԾԻ

Հասարակություն

ԼՂՀ հարցը Հայաստանի համար առավել արդյունավետ չի կարող լուծել Հայաստանի Հանրապետության եւ ոչ մի քաղաքական գործիչ: ՀՀ-ում տարածված այս տեսակետը ամրագրվեց Vox Populi կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 18 եւ ավելի տարիքի 668 երեւանցի:

«Ըստ Ձեզ, ով կարող է ավելի արդյունավետ լուծել Ղարաբաղի խնդիրը` Ռ. Քոչարյանը՞, թե՞ Լ. Տեր-Պետրոսյանը» հարցին հարցվածների 53 տոկոսը պատասխանել է «ոչ մեկը» եւ «դժվարանում եմ պատասխանել»: Միջազգային ասպարեզում Ռոբերտ Քոչարյանի ուժերին վստահում է հարցվածների 26 տոկոսը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուժերին` 21 տոկոսը:

«Համաձա՞յն եք արդյոք որոշ քաղաքական գործիչների կողմից արտահայտվող այն տեսակետին, որ Ղարաբաղի հարցի կարգավորման արդյունքում «Մենք այլեւս չենք ստանալու այն, ինչ կարող էին ստանալ 1997 թվականին»:

Լիովին համաձայն եմ 35% ,
մասամբ համաձայն եմ 21%,
համաձայն չեմ 23%,
դժվարանում եմ 21%:

«Հավանակա՞ն եք համարում արդյոք պատերազմի վերսկսման հնարավորությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» հարցին, հարցվածների մեծամասնությունը ներկայացված հեռանկարը հավանական չեն համարում: Հարցվածների ընդամենը 21 տոկոսի համար հարցի բովանդակցությունը իրատեսական է: