Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆ. «ՑԻՆԻԶՄ ՍՐՍԿԵՑԻՆ ՁԵՐ ՄԵՋ ԵՎ ԴՈՒՔ ԽՈՆԱՐՀԱԲԱՐ ԸՆԴՈՒՆԵՑԻՔ»

Քաղաքականություն

Ցինիզմ է տիրում երկրում եւ մենք հանդուրժում ենք, ցինիզմ սրսկեցին ձեր մեջ եւ դուք խոնարհաբար ընդունեցիք,- դիմեց լրագրողներին Ա1+-ի տնօրենը:

17-լրատվամիջոց ստորագրեցին հայտնի հայտարարությունը, թե Հայաստանում խոսքի ազատությանը վտանգ չի սպառնում: Ի՞նչ է, կարծում են սրանով իրենց հա՞նգիստ կթողնեն, իրենց «տանիք» ստեղծեցին ու կարող են թեթեւացած շու՞նչ քաշել:

Մի օր այդ տանիքն էլ կփլվի, - ասում է Մեսրոպ Մովսեսյանը: