Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

Սպորտ

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության հետաձգված խաղերի ժամանակացույցը:

Նոյեմբերի 11-ին, ժամը 14:00-ին կկայանան հետեւյալ հանդիպումները.
«Միկա»-«Բանանց»
«Փյունիկ»-«Կիլիկիա»
«Դինամո-Զենիթ»-«Կոտայք»

Առաջնությունը պաշտոնապես կփակվի նոյեմբերի 21-ին կայանալիք «Միկա» - «Փյունիկ» հանդիպումից հետո: Նշված հանդիպումները հիմնականում հետաձգվել էին տարբեր տարիքային հավաքականների հանդիպումների պատճառով:

Իսկ ահա առաջիկա կիրակի` նոյեմբերի 7-ին, կայանալու են 28-րդ տուրի հանդիպումները: