Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՎԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քաղաքականություն

Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Հունիսին Հայաստան կժամանի Եւվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Իսկ սեպտեմբերի սկզբին տարածաշրջանային այցով Հայաստանում կլինի նաեւ անցյալ տարի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրված Պիտեր Շիդերը:

Ինչ վերաբերում է ԵԽ-ի կողմից Հայաստանը մոնիտորինգի ենթարկող պատվիրակությունների այցերին, ապա մայիսի 15-17 հերթական անգամ Երեւան կժամանի ԵԽ-ի նախարարների կոմիտե՝այսպես կոչված Ագոյի խումբը: ԵԽԽՎ-ի Հայաստանի Մոնիտորինգի խումբն էլ Հայաստանում կլինի օգոստոսի 18-23-ը:Նրանք կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ:

Իսկ հունիսի 12-15-ը Հայաստանում կկայանա ԵԽԽՎ բնապահպանության հանձնաժողովի նիստը: Հովհաննիսյանի տվյալներով, Հայաստան են պատրաստվում ժամանել տարբեր երկրները ներկայացնող մոտ 60 պատգամավոր: Տեղի կունենա 2 կոնֆերանս: Առաջինը Սեւանում՝ նվիրված լճի բնապահպանական խնդիրներին: Երկրորդ կոնֆերանսը կայանալու է Մեծամոր ատոմակայանում: Այդ հավաքը հատուկ նախատեսված է ադրբեջանցի պատգամավորների կողմից շրջանառվող լուրերը « ՀԱԷԿ-ի միջուկային թափոնները ԼՂ-ում եւ «գրավված» տարածքներում թաղելու» մասին: