Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԺԱՆԱՑԱՎ ՈՐԵՒԷ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ

Տնտեսություն

2001 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 11,6 տոկոս աճ: Չնայած այս հանգամանքին վարչապետն այսօր ձեռնպահ մնաց որեւէ կերպ գնահատել նախարարության աշխատանքը, եւ առաջին անգամ հաշվետվությունը չարժանացավ բավարար կամ անբավարար գնահատականի:

Գյուղնախարար Դավիթ Զադոյանը դրական է գնահատում նախարարության աշխատանքը: Ի դեպ, 11,6 տոկոս աճը գրանցվել է 2000 թվականի համեմատ, երբ հանրապետությունում երաշտ էր, իսկ, օրինակ, 1999 թվականի համեմատ աճը կազմել է ընդhամենը 3,6 տոկոս: