Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ԿԱԶՈՆԻՆ ՏԵՍԵ՞Լ Է ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՍԵԼ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Սպորտ

Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլավոր մարզիչ Բեռնար Կազոնին շատ զարմանալի մեկանբանություններ կատարեց Հայաստանի հավաքականի վերաբերյալ: Նրա կարծիքով Չեխիան շատ ուժեղ մրցակից էր եւ հայ ֆուտբոլիստները բարձրակարգ խաղ ցուցադրեցին:

Ֆրանսիացի մասնագետը գտնում է, որ Հայաստանի հավաքականը մեկ շաբաթվա մեջ չի կարող բարձր մակարդակով 2 հանդիպում անցկացնել: Կազոնին հասկացնել տվեց, որ մեր թիմից լավ արդյունքներ ակնկալելը անիմաստ է եւ ամեն կերպ փորձում էր արդարանալ` այն էլ, խոշոր հաշվով պարտությունից հետո:

Մեր այն հարցին, թե մարզիչը ի՞նչ է մտածում հատկապես պաշտպանության խայտառակ խաղի մասին Կազոնին ասաց. «Համաձայն եմ, որ պաշտպանությունը շատ վատ է հանդես գալիս: Սակայն, խնդիը միայն այս օղակում չէ: Այսօր այս գծում չունենք այլ ֆուտբոլիստներ, որպեսզի կարողանանք ուժեղացնել պաշտպանությունը: Կիսապաշտպանության համար ինձ տվեցին Համլետ Մխիթարյանին եւ Արմեն Շահգելդյանին, որից հետո մենք այս օղակում կարգավորեցինք խնդիրները: Եթե պաշտպանության համար էլ տան նման ֆուտբոլիստներ, ապա ամեն ինչ նորմալ կլինի»:

Կազոնիի տրամաբանությամբ, փաստորեն, ստացվում է, որ ինչ-որ մարդիկ իրեն պետք է տրամադրեն բարձրակարգ ֆուտբոլիստներ, այդ ժամանակահատվածում ինքը Ֆրանսիայում հանգստնա, իսկ հավաքականի հերթական ելույթից առաջ նորից ժամանի Երեւան: Սակայն, կարծում ենք ավելի արդյունավետ կլիներ եթե անձամբ Կազոնին փնտրեր պաշտպաններ: