Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Քաղաքականություն

Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն այսօր Գյումրիում մամլո ասուլիս, ինչպես նաեւ հանդիպում էր կազմակերպել գյումրեցիների հետ։

Հանդիպումն ընթացավ ոչ այնքան հարթ։ Մի խումբ կանայք կրքոտ բացականչություններով թույլ չէին տալիս ավարտել Գեղամյանին իր ելույթը։

Կուսակցության անդամները համոզված են, որ այդ կանայք Գյումրիի քաղաքապետի կողմից գնված մարդիկ են։