Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԴՅՈՔ 14 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԹԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՉԷ՞

Քաղաքականություն

Ընդդիմադիր 14 կուսակցությունների բազմահազարանոց երթը Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հուշահամալիր լուսաբանվում էր միայն Ա1+ եւ Նոյյան Տապան լրատվական գործակալությունների կողմից: Երբ երթի մասնակիցները հասան հուշահամալիր, այստեղ այցելուների հոսքը ուղիղ եթերով հեռարձակող Հանրային, «Պրոմեթեւս» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններն անջատեցին իրենց հեռարձակող սարքավորումները եւ կանգնեցին: Կես ժամից վերջիններս ուղիղ եթերում շարունակեցին լուսաբանել աշխարհասփյուռ հայության այցելությունը Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հուշահամալիր: