Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԱԿՆԿԱԼ ՉԳՐԱՆՑՎԵՑ

Սպորտ

Ինչպես եւ սպասվում էր թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 4-րդ շրջանում պայքարը թողեց երեւանցի Սարգիս Սարգսյանը, որը զիջեց Անդրե Աղասիիին: Վերջինս առավելության հասավ 6:3, 6:2, 6;2 հաշիվներով:

Թեեւ Սարգսյանը պարտվեց, սակայն վատ տպավորություն չթողեց բավականին մեծ հեղինակություն վայելող այս մրցաշարում:

Հատկապես տպավորիչ էր Սարգիսի հաղթանակը 2004թ, օլիմպիական չեմպիոն Նիկոլյա Մասուի նկատմամբ, որը տեղի ունեցավ առաջնության 2-րդ շրջանի ընթացքում:

Իսկ ահա Անդրե Աղասին դուրս եկավ քառորդեզրափակիչ, որտեղ նրա մրցակից կլինի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: