Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂԱՍԻՆ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՄՐՑԱԿԻՑՆԵՐ

Սպորտ

Ավարտվեցին թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 3-րդ շրջանի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը 6:4, 6:4, 4:6, 2:6, 7;6 հաշիվներով պարտության մատնեց Պոլ Անրի Մեթյուին եւ դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Անդրե Աղասիի հետ, որը 3-րդ շրջանում 6:4, 6:2, 6;3 հաշիվներով հաղթել է Իրժի Նովակին:

Այսպիսով հայազգի երկու թենիսիստները առաջնության 4-րդ փուլում կմրցեն միմյանց հետ: Նրանց մրցամարտը կկայանա այսօր ուշ երեկոյան:

Աղասին իր վարկանիշով զգալիորեն գերազանցում է Սարգսյանին: Պատահական չէ, որ վերջին 5 տարիների ընթացքում այս թենիսիտների միջեւ կայացած 5 մրցամարտերում էլ հաղթող է ճանաչվել Աղասին: