Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽԱԴԱՐՁ Է...ԵՎ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ»

Քաղաքականություն

Մոտ 60 պատգամավոր գրավոր ստորոգրությամբ հանդես են գալիս «Ընտրական Օրենսգրքում» փոփոխություն կատարելու օգտին: Նրանք առաջարկում են ավելացնել մեծամասնական ընտրատարածքների թիվը:

Ի դեպ, նախաձեռնության ջատագովներից է «Ժողովրդական պատգամավոր» խումբը: Ըստ լուրերի, խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ «բավական խիստ» խոսակցություն են ունեցել նախագահական նստավայրում: Հայտնի է, որ համամասնական ընտրատարածքների թիվն աճեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամքի շնորհիվ: Ինքը՝ Կարեն Կարապետյանը չի բացառում, որ իրենց վրա կարող են ճնշումներ լինել, սակայն հավատացնում է, որ իրենց վերաբերմունքն էլ կլինի «համապատասխան»: