Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ԱՄՐԱՊՆԴՎԵՑ 2-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Սպորտ

Կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրի վերջին 2 հանդիպումները:

«Դինամո Զենիթ» - «Կոտայք» հանդիպումը ավարտվեց է 2-1` հոգուտ «Դինամո Զենիթի»: 27-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ալբերտ Ներսիսյանը` «Դինամո Զենիթից», 49-րդ րոպեին «Կոտայքը»` Սամվել Պետրոսյանի ջանքերով, հավասարեցրել է հաշիվը: 77-րդ րոպեին Ավետիք Կիրակոսյանը «Կոտայքից» դարձել է ինքնագոլի հեղինակ` հաղթանակ պարգեւելով «Դինամո Զենիթին»:

Խաղի 85-րդ րոպեին` ըստ հանդիպման տեսուչ Հ. Նալբանդյանի, մրցավարին հայհոյելու եւ հարվածելու համար Արարատ Շահինյանը դաշտից հեռացրել է «Կոտայքի» ֆուտբոլիստ Գագիկ Սուքիասյանին: Նման անվայել արարքի համար Սուքիասյանը կարող է շատ լուրջ պատժի ենթարկվել ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի կողմից:
«Կոտայքից» 2 դեղին քարտ ստանալու արդյունքում հեռացվել է նաեւ Արմեն Մինասյանը:

Ընհանրապես «Կոտայքի» ֆուտբոլիստները աչքի են ընկնում կոպիտ խաղով եւ անկարգապահությամբ:

«Կիլիկիա»-«Միկա»` «Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով` հոգուտ «Միկայի»: Միակ գոլը 82-րդ րոպեին խփել է Արտյոմ Ադամյանը: Այս հաղթանակից հետո «Միկան» 16 միավորով ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում:

Իսկ ահա մրցաշարային աղյուսակը 17 միավորով գլխավորում է «Փյունիկը», որն ի տարբերություն «Միկայի» մեկ խաղ քիչ է անցկացրել:

3-րդ անընդմեջ հաղթանակից հետո «Դինամո-Զենիթը» բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ ահա «Լ. Արարատը» նահանջեց 4-րդ տեղ: Աղյուսակը 2 միավորով եզրափակում է «Կոտայքը»:

Ռմբարկուների պայքարում առայժմ 1-ին տեղում է «Փյունիկի» հարձակվող Գալուստ Պետրոսյանը, որը խփել է 6 գնդակ: Գալուստ Պետրոսյանի թիմակից Լեւոն Պաչաջյանը եւ «Կիլիկիայի» ֆուտբոլիստ Նշան Էրզերումյանը դարձել են 5-ական գոլի հեղիանակ: