Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՊԱԿԱՍԵԼ Է 8 ՏՈԿՈՍՈՎ

Հասարակություն

Ըստ աnնցկացված հետազոտությունների, 1999-ի համեմատ օզոնային շերտը պակասել է 8% -ով: Օզոնային շերտի քայքայման հետեւանքով ավելացել է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, հետեւաբար նաեւ որոշակի հիվանդությունների թիվը: Արդեն 12 տարի է օզոնային շերտի ուսումնասիրմամբ զբաղվում են նաեւ հայ մասնագետները:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությանը 1,5 տարի առաջ Հայաստանին է տրամադրել 90000 դոլար արժողությամբ օզոնաչափ, որը միակն է Անդրկովկասում: Թե ինչքանով են Հայաստանի ձեռնարկութունները նպաստում օզոնային շերտի քայքայմանը մասնագետները դժվարանում են ասել: