Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Սպորտ

Փարիզում ընթացող թենիսի տղամարդկանց միջազգային մրցաշարի (Roland Garros 2004) կիսաեզրափակիչում Դավիթ Նալբանդյանը հանդիպեց Գուստավո Գաուդիոյի հետ:

Այս թենիսիտները առաջին անգամ էին հանդիպում եւ չնայած Գաուդիոն մինչ կիսաեզրափակիչ հասնելը տպավորիչ հաղթանակներ էր տոնել, սակայն իր բարձր վարկանիշի շնորհիվ այս մրցամարտի ֆավորիտ էր համարվում Նալբանդյանը:

Բայց Գաուդիոն համոզիչ հաղթանակ տոնեղ Դավիթի նկատմամբ հաղթելով նրան 6:3, 7:6, 6:0 հաշիվներով եւ դուրս եկավ եզրափակիչ: