Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է Լյովա Մնացականյանը

Պաշտոնական
c07692159b4a298b70b0d09da83df56c

Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Լյովա Հենրիխի Մնացականյանը նշանակել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Հենրիխի Մնացականյանը ծնվել է 14.09.1965թ.-ին ԼՂՀ Ասկերանի շրջանում:

1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1989թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
2005թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:
1992-94թթ. մասնակցել է մարտական գործողություններին:
1992թ.-ից զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում:
2003թ. շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2005թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ:
2007թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ:

Պարգևատրվել է
«Վարդան Մամիկոնյան», ԼՂՀ «Մարտական խաչ» I, ՀՀ «Մարտական խաչ» II աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», այլ պետական ու գերատեսչական շքանշաններով և մեդալներով:
Ամուսնացած է, ունի 3 որդի:
Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։