Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞ՆՉ ՈՐԱԿՈՒՄ ԿՏԱ 1915 թ-ի ԴԵՊՔԵՐԻՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍ ՏԱՐԻ

Քաղաքականություն

Այս հարցի պատասխանը մենք բնականաբար կիմանանք հենց ապրիլի 24-ին: Իսկ մինչ այդ շարունակվելու է հայկական եւ թուրքական լոբբիստական ընկերությունների համառ պայքարը:

Հայ դատի գրասենյակից տեղեկացնում են, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ուղղված ուղերձը՝ ապրիլի 24-ի իր ելույթում 1915 թ-ի իրադարձությունները ցեղասպանություն որակելու առնչությամբ ստորագրել են արդեն 162 կոնգրեսական: Հայ Դատի գրասենյակը կոչ է անում ամերիկահայությանը շարունակել պայքարը եւ նամակներով դիմել կոնգրեսականներին: Ստորագրահավաքը շարունակվելու է մինչեւ ապրիլի 17-ը: