Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՏԵՔ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքականություն

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Շատ չի անցել Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունից, թե Վրաստանի ընդդիմությունը Հայաստանի ընդդիմության նման չի, ոչ էլ Հայաստանի իշխանությունն է Վրաստանի իշխանության նման: անահատականներ էլ հնչեցին, որ իսկապես հարեւան երկրների իշխանություններն իրարից խիստ տարբերվում են, քանի որ Վրաստանի նախագահը սեփական անզեն ու անպաշտպան ժողովրդին ծեծելու հրաման չտվեց եւ հասկանալով, որ ինքն այլեւս չի ընդունվում Վրաստանում` հրաժարական տվեց: Սակայն Աջարիայի դեպքերը, կարծես նույնությամբ կրկնում էին հայկական իրողությունները:

Աբաշիձեի հրաժարականին նախորդած ժամերին նրա հրաժարականը պահանջող մարդիկ, պատկերացնում եք, պարում էին փողոցում, ու նրանց որեւէ մեկը չծեծեց, ոչ ոք չակնարկեց անգամ, թե փողոցներում չեն պարում: Ավելին` ոստիկանական տարբեր միավորումներ ուղղակի անցան ժողովրդի կողմը` պահանջելով Աբաշիձեի հրաժարականը: Մարդիկ շարունակեցին պարել` երգ ու պարով Մոսկվա ճանապարհեցին Աբաշիձեին: Աջար ժողովրդի ու հայ ժողովրդի միջեւ տարբերություն այս առումով չկար, երկուսն էլ իրենց բողոքն արտահայտում էին ոչ թե քարով, փայտով ու զենքով, այլ երգ ու պարով:

Աբաշիձեի եւ Քոչարյանի միջեւ էլ որոշակի նմանություն կար այն առումով, որ 15 հազար հոգուն նայելով, Աբաշիձեն հայտարարեց, որ 5000 հոգու պահանջով չի պատրաստվում հրաժարական տալ, հիշեցրեց, որ ինքը Սահմանադրությամբ երկրի անվտանգության ու սահմանադրական կարգի պահպանության երաշխավորն է, եւ որ բացառվում է իր հրաժարականը: Այստեղ Աբաշիձեն նմանվեց Քոչարյանին: Բայց նա տվեց հրաժարական... Եվ մեկնեց Մոսկվա: Հետաքրքիր է Ռոբերտ Քոչարյա՞նն ուր է մեկնելու... վերջում: Ի դեպ, որքան ուշ մեկնի, այնքան մեկնելու տեղերն ու «հրավիրողներն» են սահմանափակ լինելու:

ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ