Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ Է ԼԻՆՈՒՄ

Քաղաքականություն

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Տիգրան Նաղդալյանի սպանության քրեական գործով դատապարտված, գործի «նյութերով» պատվիրատուի եւ կատարողների միջեւ կապող օղակ հանդիսացող Հովհաննես Հարությունյանի մասին վերջերս գրել էինք. նա բուժզննության էր ենթարկվել Հանրապետական հիվանդանոցում, եւ կասկածներ կային, որ նրա համար ուզում են էլ ավելի արտոնյալ պայմաններ ստեղծել: Եվ ստեղծեցին...

Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Ապերին նախ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, ապա հասկանալով, որ շա՜տ են չափն անցնում, նրան ուղարկել են կալանավայրերի կենտրոնական հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունք: Այս փաստն այնքան էլ ուշագրավ չէր լինի, եթե չիմանայինք մի քանի մանրամասն. մասնավորապես, Տիգրան Նաղդալյանի սպանությունը կատարած Ապերի համար ստեղծված են հատուկ պայմաններ` հիվանդանոցում մեկ սենյականոց հիվանդասենյակներ են, սակայն Ապերին հատկացված է երկու սենյականոց հիվանդասենյակ` պատը քանդել են եւ երկու սենյակ միացրել` հատուկ Ապերի համար: Նրա հիվանդասենյակում կա սառնարան, հեռուստացույց, վերանորոգումը` եվրոպական չափանիշներով:

«Իրավապահները» հոգում են նաեւ Ապերի` ընտանիքի հետ կապն ապահովելու հարցերը. Ապերի կինը` այանե Մելքոնյանը, որին արտահերթ ցուցմունքի համար դատարան բերեց անձամբ պետական մեղարող Զելիմ Թադեւոսյանը (սրա պաշտոնն այդ առիթով բարձարցրին), շատ հաճախ երկու-երեք օրով լինում է հիվանդանոցում: